Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանը հայտարարել է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Իրանը հայտարարել է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան 
պատժամիջոցների մասին

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեմ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին։

Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը: «Եվրամիության և Մեծ Բրիտանիայի գործողությունները վկայում են Իրանի իրողությունները հարկ եղած ձևով հասկանալու նրանց մտավոր անկարողության, ինչպես նաև Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ գործ ունենալու նրանց անիրազեկության մասինե, - ասել է Քանաանին:

Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի օրենսդիրների, դատական, ռազմական, իրավապահ և մշակութային ոլորտի պաշտոնյաների նկատմամբ վերջին պատժամիջոցները Քանաանին որակել է որպես ,եվրոպական երկրների հուսահատության, հիասթափության և վրդովմունքի նշան, որի պատճառն այն է, որ նրանց ձախողվել է անկայունություն առաջացնել Իրանում՝ չնայած մի շարք փորձերինե: Դիվանագետը նշել է, որ Իրանը համարժեք պատասխան կտա և շուտով կհայտարարի նոր պատժամիջոցների ցանկը «Եվրամիությունում և Բրիտանիայում մարդու իրավունքները խախտողների և ահաբեկչություն քարոզողների դեմ»:

Հունվարի 23-ին ԵՄ-ն հրապարակել է Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը՝ ներառելով 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են եղել Իրանում բողոքի ցույցերը ճնշելու գործում: Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում նշվում Է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Համիդ Սաջադին։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև նախկին և գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, լրատվամիջոցների ղեկավարներ և ուժայիններ։

Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) տարածաշրջանային մասնաճյուղերը։ Հունվարի 18-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել մի բանաձևի, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am