Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նազարբաևը հիվանդանոցից դուրս է գրվել սրտի վիրահատությունից հետո

Նազարբաևը հիվանդանոցից դուրս է գրվել սրտի վիրահատությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դուրս է գրվել Աստանայի ազգային գիտական սրտաբանական կենտրոնից սրտի վիրահատությունից հետո:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունվարի 20-ին Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը նշել էր, որ 82-ամյա Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել, որը հաջող է անցել:

Նրա խոսքով՝ Նազարբաևի կյանքին վտանգ չի սպառնում:

Նուրսուլթան Նազարբաևը երկիրը ղեկավարել է շուրջ 30 տարի: Նա  հրաժարական է տվել  2019 թվականի մարտի 20-ին: Նրան հաջորդել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am