Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը՝ առանց որևէ նախապայմանի. Չեխիա- Հայաստան բարեկամական խմբի ղեկավար

Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը՝ առանց որևէ նախապայմանի. Չեխիա-
Հայաստան բարեկամական խմբի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին այսպես է արձագանքել Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդան:

«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120.000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը ստեղծում է մարդասիրական ծանր հետևանքներ։

Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»,- նշված է չեխ պատգամավորի հայտարարության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am