Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Զելենսկին Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ պայմանավորվել է Ուկրաինային աջակցելու հարցում

Զելենսկին Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ պայմանավորվել է 
Ուկրաինային աջակցելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Վլադիմիր Զելենսկու հետ  հունվարի 11-ին Լվովում ստորագրել են համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Ուկրաինային ռազմական, տեխնիկական և մարդասիրական աջակցություն Վիլնյուսից և Վարշավայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունվարի 11-ին հայտնել են Զելենսկու գրասենյակից։

Գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթը սահմանում է Լյուբլինյան եռանկյունու համագործակցության առաջնահերթ ոլորտները։

Փաստաթղթում նշվում է Լիտվայի և Լեհաստանի մտադրությունը՝ շարունակել հզոր ռազմական, տեխնիկական, պաշտպանական, հումանիտար և այլ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Համատեղ հռչակագրում աջակցություն է արտահայտվում խաղաղության գլոբալ բանաձևի գագաթնաժողովի գումարմանը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած խաղաղության ծրագրին միջազգային աջակցությունը համախմբելու համար:

Զելենսկու գրասենյակը հավելել է, որ հռչակագրի ստորագրումը ամրագրում է Լիտվայի և Լեհաստանի աջակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am