Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը հույս ունի 2023-ին 17 մլրդ դոլար ստանալ վերականգնման համար  

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը հույս ունի 2023-ին 17 մլրդ 
դոլար ստանալ վերականգնման համար

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը հույս ունի 2023 թվականին 17 միլիարդ դոլար ստանալ ռազմական գործողությունների հետևանքով վնասված գույքի առաջնահերթ վերականգնման համար։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Այսօրվա դրությամբ մեզ համար արդեն հասկանալի աղբյուրներից վերականգնման ընդհանուր գումարը կազմում է մոտ 110 միլիարդ գրիվնա (գրեթե 3 միլիարդ դոլար): Ընդհանուր առմամբ, այս տարի մենք ակնկալում ենք ստանալ 17 միլիարդ դոլար կամ 680 միլիարդ գրիվնա՝ վնասված և ավերված գույքի առաջնահերթ վերականգնման համար», - ասել է Շմիգալը:

Նա նշել է, որ վերականգնումը նախատեսում են սկսել այս տարի, և հավելել՝ ֆինանսավորման աղբյուրները կլինեն ՌԴ-ից բռնագրավված միջոցները, Ուկրաինայի բյուջեն, միջոցներ կուղղվեն նաև միջազգային գործընկերների և դոնորների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am