Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՊՆ-ում քննարկում են կանանց ժամկետային զինծառայություն անցնելու հնարավորություն տալու հարցը

ՊՆ-ում քննարկում են կանանց ժամկետային զինծառայություն անցնելու 
հնարավորություն տալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարությունը քննարկում է ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածվող լուրը, որ ՊՆ-ն քննարկում է կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն ընձեռելու հարցը։

«Հավելյալ որևէ տեղեկություն այս պահին չեմ կարող հայտնել, միայն կարող եմ հաստատել, որ ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարց քննարկվում է»,- ասաց Թորոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am