Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի եղբայրական ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի եղբայրական ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. 
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան սրտանց շնորհավորանքներ:

Անցնող տարին Ռուսաստանի և Հայաստանի համար հոբելյանական էր. մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:

Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը:

Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am