Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին. Զախարովա

Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել Միութենական պետությանը Հայաստանի 
միանալու մասին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միանալու հարցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու մասին լուրերը փաստերով հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Դիվանագետը հայտնել է, որ եթե նման հայտարարություններ արվում են առանց փաստերի, և միևնույն ժամանակ նշում են երկիրը և պահանջներ են ներկայացնում նրան, ապա դա պետք է հիմնավորել փաստերով։

«Կա՞ն փաստեր: Ինչպե՞ս է հարկադրվել: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել… Ոչ մի ռուս պաշտոնյա երբեք չի խոսել միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին։ Այս կարգի բոլոր հայտարարություններին գնահատականներ տրվել են», - ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ նույնը կարելի է ասել այն լուրերի համատեքստում, թե Մոսկվան Երևանին պարտադրում է միջանցք տրամադրել Ադրբեջանին:

«Սա կեղծիք է, որի մասին նույնպես բազմիցս խոսվել է։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթուղային գծով երթևեկության վերականգնման հետ կապված հարցեր։ Այս աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով դրանք անցնում են», - ընդգծել է Զախարովան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am