Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. Բելառուսի դեսպան

2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու 
անգամ աճել է. Բելառուսի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

«Տնտեսական կապերը Բելառուսի և Հայաստանի միջև զարգանում են. 2022 թվականին ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է, այսինքն՝ հարյուր տոկոսով: Եվ դա այն պատճառով է, որ մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գոտում: Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների տեղադրմամբ, հետագայում հնարավոր է Գյումրիում և այլ քաղաքներում ևս աշխատանքներ իրականացնենք: Հիմա նաև խոսվում է համատեղ կոոպերացիայի ստեղծման մասին: Այսինքն՝ հայ ինժեներները վերապատրաստման դասընթացներ կանցնեն «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանում, կստանան համապատասխան որակավորում և Հայաստանում ծառայություն կմատուցեն: Ավելին, խոսվում է ոչ միայն ծառայության մատուցման, այլ նաև արտադրության մասին: Կտեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան»,- ասաց Կոնյուկը:

Բելառուսի դեսպանի խոսքով՝  Հայաստանում բավականին լուրջ ներկայացված է նաև բելառուսական սննդամթերքը:

«Մենք կձգտենք, որ այն ավելի շատ լինի»,- ավելացրեց դեսպանը:

Դիվանագետը տեղեկացրեց նաև, որ  «Բելկոմմաշավտո» գործարանը համագործակցում է Հայաստանի մի շարք մարզերի հետ, հատուկ տեխնիկա տրամադրելու վերաբերյալ  պայմանագրեր են կնքվել:

Ըստ Ալեքսանդր Կոնյուկի՝ Հայաստանից Բելառուս ևս արտահանվում է բազմատեսակ արտադրանք՝ սկսած կոնյակից, վերջացրած չրեղենով, սակայն, ըստ դեսպանի, պետք է ջանքեր գործադրել ծավալները մեծացնելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am