Դավթաշենի կամրջին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տուժել է. ճանապարհը միակողմանի բացվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 20-ին ժամը 07։22-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ նախնական տվյալների՝ բախվել է 29 ավտոմեքենա. կա երկու տուժած:
Դավթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։