Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ (Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով) չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Լաչինում ստեղծված վիճակին՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ազատ տեղաշարժի ընդհատման փաստի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է չորս համազեկուցողների համատեղ ստորագրած հայտարարության մեջ։

«Միջանցքի երկայնքով պետք է շտապ վերականգնվի մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- նշվում է Յան Լիդել-Գրեյնջերի (Միացյալ Թագավորություն), Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) ստորագրած հայտարարությունում:

 «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար՝ ստեղծված իրավիճակը և դիվանագիտական ջանքերը չորեքշաբթի օրը քննարկվել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ»,- նշվում է հայտարարությունում:

 «Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ապահովելու անհրաժեշտ բոլոր քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- եզրափակում են համազեկուցողները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am