Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կշարունակեն պետական աջակցություն ստանալ

ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կշարունակեն պետական աջակցություն ստանալ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում է ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 կողմ ձայն:

Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ նախատեսելով, որ հավաստագրերի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023 թ դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2015 թվականից մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը հարկային արտոնություն է ստացել 2304 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն: 

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ այս օրենքի արդյունքում հարյուրավոր նոր ընկերություններ են մուտք գործել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտ: «Հազարավոր աշխատակիցներ իրենց եկամտային հարկի բեռի իջեցմամբ, ինչպես նաև շահութահարկի զրոյական դրույքով աշխատանքի արդյունքում կարողացել են հավելյալ արժեքներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար»,-ասաց Արշակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am