Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ 
տեղաշարժման և երթևեկության ազատությունն ու անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը:

«Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց որեւէ նախապայմանների ապահովել երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը Լաչինի միջանցքով` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։ Տեղի բնակչությունը չպետք է բախվի դժվարությունների եւ տագնապի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am