Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, ոչ բավարար եմ գնահատում նրանց գործողությունները. Արծվիկ Մինասյան

ՌԴ խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունեն, ոչ բավարար եմ գնահատում 
նրանց գործողությունները. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ոչ բավարար է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունները Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված:

«Ոչ բավարար եմ գնահատում:  Հարկավոր է շատ ավելի կոշտ միջոցներ կիրառել: Ուժ կիրառելու մանդատը կա և այդ մանդատը գալիս է մարդու հիմնարար իրավունքների ապահովման հրամայականից, և այդ մանդատը Ռուսաստանն ունի որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, ունի նաև որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության անդամ և ի վերջո ունի նաև որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորագույն երաշխավորներից մեկը: Այդ մանդատը կա և այն պետք է շատ ավելի ամրացվի, բայց այդ մանդատի ամրացման համար Հայաստանի պաշտոնական տեսակետն էլ պետք է օգնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ խաղաղապահների գործողությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am