Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռուսաստանն ու Հնդկաստանը առևտրաշրջանառության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել

Ռուսաստանն ու Հնդկաստանը առևտրաշրջանառության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավան Կապուրը պատրաստակամություն են հայտնել մեծացնել համագործակցությունը էներգետիկ առևտրի ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 «Կողմերը գրանցել են երկու երկրների միջև առևտրի ռեկորդային աճ և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը՝ ավելացնելով փոխգործակցությունը էներգետիկ ռեսուրսների՝ նավթի, նավթամթերքների, հեղուկ բնական գազի, ածխի և պարարտանյութերի առևտրի ոլորտում»,- նշվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում:

Ըստ աղբյուրի՝ 2021 թվականին Ռուսաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 46,5 տոկոսով՝ գերազանցելով 13,5 միլիարդ դոլարը։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և կազմել 20,4 մլրդ դոլար:

2022 թվականի առաջին ութ ամսում ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան աճել է մինչև 16,35 միլիոն տոննա, իսկ ամռանը Ռուսաստանը դեպի Հնդկաստան նավթի առաքումների ծավալով երկրորդ տեղում է եղել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am