Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 91 դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 91 դեպք, մահացել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2386 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 113, ներկայում բուժում է ստանում 283 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 237 հազար 561 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 828 դեպք:

Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 434 հազար 979, մահացել է 8 հազար 712 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am