Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ Արցախը Հայաստանի հետ կապող մայրուղին բացելու հարցով

ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ Արցախը Հայաստանի 
հետ կապող մայրուղին բացելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին  բացելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին: Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել»,-հայտնել են շտաբից:

Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Դեկտեմբերի 3-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am