Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը՝ 19:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 15:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.96⁰ և արևելյան երկայնության 46.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Իրան սահմանային գոտի` Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ, Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am