Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ճապոնիան ձմռան ամիսներին կանցնի ԷլեկտրաԷներգիայի խնայողության

Ճապոնիան ձմռան ամիսներին կանցնի ԷլեկտրաԷներգիայի խնայողության

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում այսօրվանից մեկնարկել է ԷլեկտրաԷներգիայի խնայողության ժամանակահատվածը: Էլեկտրամատակարարման խափանումների մտավախությունից ելնելով՝ իշխանությունները մարդկանց կոչ են անում ձմեռային սեզոնի ընթացքում՝ մինչև մարտ, ավելի տաք հագնվել տանը, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա:

Այս մասին  հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը: «Մենք բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկենք կայուն Էլեկտրամատակարարում ապահովելու համար», - հայտարարել Է Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Նա հավելել Է, որ Տոկիոն համոզելու Է համապատասխան երկրներին՝ ապահովել հեղուկացված բնական գազի մատակարարումները Ճապոնիային: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կառավարությունը միավորների համակարգի միջոցով կպարգևատրի էլեկտրականությունը խնայող սպառողերին:

Գործակալությունը նշում է, որ Ճապոնիան կարող Է այս ձմռանը կայուն Էլեկտրամատակարարում ապահովել, սակայն կառավարությունը ցանկանում Է ապահովագրվել այնպիսի անկանխատեսելի հանգամանքների դեպքում, ինչպիսիք տարերային աղետներն են կամ վթարներն Էլեկտրակայաններում: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին երկրում բոլոր միջուկային ռեակտորները վերագործարկելու ծրագրերի մասին. դրանք այժմ աշխատելու են անվտանգության նոր միջոցառումների պահպանմամբ` «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած միջուկային աղետից հետո, որն առաջացել էր ուժգին երկրաշարժի և ցունամիի պատճառով: 2015 թվականից ի վեր Ճապոնիան առաջին անգամ է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմի անցնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am