Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ալ Նասր» ակումբը ռեկորդային առաջարկ է ներկայացրել Ռոնալդուին

«Ալ Նասր» ակումբը ռեկորդային առաջարկ է ներկայացրել Ռոնալդուին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբը գրավիչ առաջարկ է ներկայացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ֆուտբոլային լրագրող, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոնալդուին առաջարկվել է պայմանագիր՝ մինչև 2025 թվականը՝ տարեկան շուրջ 200 միլիոն եվրո աշխատավարձով:

Ինչպես հաղորդել է իսպանական Marca պարբերականը, «Ալ Նասր»-ի առաջարկը Ռոնալդուին ռեկորդային ներդրում է ֆուտբոլում:

Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ Կատարում է, որտեղ մասնակցում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ռոնալդուն Մունդիալ-2022-ում անցկացրած երկու խաղում մեկ գոլի հեղինակ է դարձել՝ միևնույն ժամանակ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել աշխարհի 5 առաջնություններում:

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնեց, որ երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Պայմանագիրը խզելու պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն էր, որում ֆուտբոլիստը խիստ քննադատության էր ենթարկել անգլիական ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am