Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները չեն փոխվել․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները չեն փոխվել․ Արծվիկ 
Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության քաղաքական նպատակադրումները և գործող իշխանության նկատմամբ գնահատականները չեն փոխվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ոչ մեր քաղաքական նպատակադրումներում է փոփոխություն կատարվել, ոչ էլ տրված գնահատականներում։  Ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է իր գնահատականը այս իշխանությունների նկատմամբ փոխել, ոչ էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ոչ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցությունը։

Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական նպատակներից շեղում։ Ամենևին ոչ։ Մեր պայքարի ռազմավարությունը պետք է լինի աշխատանքը ժողովրդի և ազգային ինստիտուտների հետ։ Այն ինստիտուտների, որոնք մեր ազգի և պետականության ողնաշարն են. կարևոր է նրանց ակտիվ ներգրավումը Հայաստանին սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշեց Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղարը ընդունում է, որ իրենց չի հաջողվել հիմնական նպատակադրումները իրականացնել, բայց միջանկյալ արդյունքներ գրանցել են:  

«Հայաստան» դաշինքի կազմում 2021 թվականի արտահերթ խորհրդարական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 29-ին հայտարարեց Ազգային ժողովում գործունեությունը դադարեցնելու մասին: Կուսակցության անդամ երեք պատգամավոր մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]