Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նաումբուրգում հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո է անցկացվել

Նաումբուրգում հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո է 
անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալայնը գրել է, որ երեկոյին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, երգեհոնահար Նիկոլաս Բերնդտը, դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը:

Ներկա են եղել Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայկական պատվիրակության այլ անդամներ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am