Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Առկա խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար սուր անհրաժեշտություն է համահայկական ողջ ներուժի համախմբումը. Արցախի նախագահ

Առկա խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար սուր անհրաժեշտություն է 
համահայկական ողջ ներուժի համախմբումը. Արցախի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի կողմից Արցախի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված «Հանրային առաջնորդության» դասընթացի բացման արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ողջույնի իր խոսքում նշել է, որ օրակարգում ընդգրկված թեմաները հրատապ են ու արդիական պետության համար:

«Այսօր մենք առերեսվում ենք լրջագույն մարտահրավերների՝ պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ ու դժվարին պայմաններով, ինչից փորձում են օգտվել մեր հարևանները՝ մեզ կանգնեցնելով նոր սպառնալիքների, անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների առջև:

Եվ այդ մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու, առկա խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար սուր անհրաժեշտություն է համահայկական ողջ ներուժի համախմբումը, մասնագիտական, քաղաքական, հասարակական տարբեր շրջանակների, բոլոր կարող ուժերի ներգրավումն այդ գործընթացում՝ մայր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է ապավինել սեփական ուժերին, ունակ լինել առաջ մղելու և պաշտպանելու պետական ու ազգային շահը՝ վստահ լինելով, որ շատ բան հենց մեզնից է կախված: Այդ համատեքստում նա ընդգծել է պետության արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և կարևորել նախապատրաստվող բարեփոխումները բոլոր ոլորտներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am