Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատգամավորն արձանագրում է՝ տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում ՀՀ-ի գնաճն ամենացածրն է

Պատգամավորն արձանագրում է՝ տարածաշրջանում և ԵԱՏՄ-ում ՀՀ-ի գնաճն 
ամենացածրն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության համար գնաճն ամենակարևոր մարտահրավերներից է. ԱԺ ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը գնաճի չեզոքացման լավագույն ճանապարհն է համարում աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

«Մեր այսօրվա ունեցած ամենակարևոր մարտահրավերներից մեկը գնաճի խնդիրն է: Այս պահի դրությամբ Հայաստանում գնաճը մոտ 9.5 տոկոսի շրջանակում է: Բայց, օրինակ, հարևան երկրներում գնաճի մակարդակն եմ նայում. Թուրքիայում՝ 85.5 տոկոս, Իրանում՝ 52.2 տոկոս, Ադրբեջանում՝ 13.6 տոկոս, Վրաստանում՝ 10.6 տոկոս: Հայաստանն ունի ամենացածր գնաճը»,-ասաց Պապոյանը: 

Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների գնաճին՝ պատգամավորը նշեց, որ Ղազախստանն ունի 18.8 տոկոս, Ղրղզստանը՝ 15.4 տոկոս, Բելառուսը՝ 15.2 տոկոս, ՌԴ-ն՝ 12.6 տոկոս գնաճ: «Նորից տեսնում ենք, որ մեր ցուցանիշը՝ այլ երկրների հետ համեմատած, ցածր է»,-նշեց նա:

Պատգամավորը խոսեց նաև եվրոպական երկրներում նկատվող բարձր գնաճի մասին: Նա ներկայացրեց այն երկրների գնաճը, որոնք Հայաստանի գնաճը գերազանցում են 2 և ավելի անգամ, օրինակ՝ Մակեդոնիայում՝ 19.6 տոկոս, Լատվիայում՝ 21.8 տոկոս, Հունգարիայում՝ 21. 1 տոկոս, Էստոնիայում ՝ 22.5 տոկոս և այլն:

«Այո, մենք շատ ենք խոսում գնաճի մասին և նշում ենք, որ դա մեր թիվ մեկ մարտահրավերն է: Բայց միևնույն ժամանակ մենք հաճախ մոռանում ենք, որ գնաճը համաշխարհային ֆենոմեն է, և դա միայն Հայաստանին չի վերաբերվում, ավելին ասեմ՝ բազմաթիվ դեպքերում Հայաստանին շատ ավելի քիչ է վերաբերում, քան բոլոր մեր հարևան, կամ մեզ հետ որոշակի նմանություն ունեցող երկրներին»,-ասաց Պապոյանը:

Սակայն գնաճը պետության համար մտահոգող խնդիր  է: Այս առումով պատգամավորը գնաճի չեզոքացման լավագույն ճանապարհը համարեց աշխատատեղերի ստեղծումն ու աշխատավարձերի բարձրացումը:

2022 թվականի 9 ամսվա կտրվածքով Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է 13.4 տոկոսով՝ հասնելով 225 հազար 500 դրամի: Ըստ պատգամավորի՝ միջին աշխատավարձի աճն ավելի առաջանցիկ տեմպերով է եղել, քան գնաճը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am