Քաղաքականություն

Փաշինյանը վերահաստատեց՝ պատրաստ է ընդդիմադիրների հետ կիսել, քննարկել բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը վերահաստատեց՝ պատրաստ է ընդդիմադիրների հետ կիսել, քննարկել բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր պատգամավորների հետ կիսելու, քննարկելու բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

Անդրադառնալով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ բոյկոտից հետո ԱԺ վերադառնալու մտադրությանը՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է: «Այո, կարող են որոշում կայացնել չմասնակցել, կարող են որոշում կայացնել՝ մասնակցել: Եվ դրան պետք է նայել բնականոն ընթացքի մեջ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց՝ և մասնակցելը, և չմասնակցելը ընդդիմադիրների իրավունքն է:

«Բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու և քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Համոզված եմ՝ բանակցային գործընթացի մասին եղած տեղեկատվությանը ծանոթանալուց հետո դա որևէ մեկին հիմք չի կարող տալ ասելու, որ մենք Հայաստանի Հանրապետության շահերին հակասող որևէ գործողություն ենք ձեռնարկել»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում