Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Զախարովան անդրադարձել է ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական քննադատությանը

Զախարովան անդրադարձել է ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական 
քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ցանկացած պրոպագանդիստական արշավի՝ կլինի այն մեդիա տիրույթում, թե քաղաքականությունում, վատ է վերաբերվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում  պարբերաբար հայտնվող քննադատությունների մասին հարցին:

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատականին, երեք երկրների ղեկավարները (նկատի ունի Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան. հեղ) Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի նշանակալի ներդրումը անվտանգության ապահովման հարցում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը։ Ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում։ Դա, ցավոք, աշխարհի կանոնն է»,- եզրափակեց Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am