Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են  Հայոց 
ցեղասպանության թանգարան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ՝  Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 8-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից (ՀՑԹԻ):

Ըստ աղբյուրի՝ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման հակիրճ պատմությունը ներկայացրել է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը Իսրայելից ժամանած հյուրերին ծանոթացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը փաստող վավերագրերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am