Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

National Geographic-ը անդրադարձել է հայկական Robin ռոբոտին

National Geographic-ը անդրադարձել է հայկական Robin ռոբոտին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: National Geographic պարբերականն անդրադարձել է Expper Technologies հայկական ընկերության կողմից ստեղծված Robin the Robot սոցիալական ռոբոտին՝ այն անվանելով «Robot Doc»։

«Հիվանդանոցում գտնվող երեխաների համար օրերը կարող են երկար և սթրեսային թվալ: Ահա թե ինչու է նախագծվել Robin the Robot-ը, որը նախատեսված է կատակներ անելու, խաղեր խաղալու և մանկական հիվանդասենյակներում երեխաների հարցերին պատասխանելու համար: Մոտավորապես 8 տարեկան Robin-ն արհեստական ինտելեկտի միջոցով վերլուծում է դեմքի արտահայտություններն ու խոսքը՝ երեխաների տրամադրությանը և խոսակցություններին արձագանքելու համար: Ռոբոտը մեծ օգնություն էր տրամադրում COVID-19-ի համավարակի ընթացքում, երբ հիվանդանոցի պատանի պացիենտներին ընտանիքի անդամները և ընկերները չէին կարող այցելել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է National Geographic-ի անդրադարձում։

Robin the Robot-ը ճանաչվել է TIME-ի 2021 թվականի լավագույն գյուտ «Ռոբոտաշինություն» անվանակարգում, նաև արժանացել է մրցանակի Fast Company-ի 2021 թվականի Innovation by Design Awards-ի Impact անվանակարգում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am