Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են. ՌԴ դեսպան

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են. ՌԴ 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին, Երևանում Մոսկովյան «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանին, ինչպես նաև «Ռուսկի Դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին: 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հյուրերը շրջեցին բուհի թանգարանում, ապա հանդիպեցին ուսանողների հետ:

Դեսպան Կոպիրկինն ասաց, որ այն,  ինչ անում է Ռուսաստանը Հայաստանում, Հայաստանի համար,  մեծ ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերը համընկնում են:

«Մենք ավանդաբար նման գործունեությունը չենք դիտարկել որպես փիարի տարր։ Մեզ համար Հայաստանը, հայ ժողովուրդը մեր եղբայրներն են, որոնց հետ շատ բան է կապված»,- ասաց  նա՝ կարևորելով, որ այս տարիների ընթացքում հայկական և ռուսական կողմից միշտ եղել և մնացել են մարդիկ, ովքեր խորապես մտածում են երկու երկրների հարաբերությունների մասին:

«Հենց այս մարդիկ են կազմում այն հոգեւոր կորիզը, որը միավորում է երկու երկրներին: Չնայած մեր երկրների առջև ծառացած բոլոր դժվարություններին և մարտահրավերներին, այս միջուկը բավականաչափ ամուր է, որպեսզի երկկողմ հարաբերությունները հաղթահարեն բոլոր մարտահրավերները, և ժողովուրդները շարունակեն ապրել և գործել միասին՝ պահպանելով մշակութային և հոգևոր ընդհանուր ավանդույթները»,-ասաց նա։

Սերգեյ Կոպիրկինը Ռուսաց լեզվի և մշակույթի (ՌԼՄԿ) կենտրոնի ղեկավար, բ. գ. դ., պրոֆեսոր Միխայիլ Ամիրխանյանին անձամբ փոխանցեց «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում մեծ ավանդի համար» ՌԴ նախագահի կողմից տրված Պուշկինի անվան պատվո մեդալը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am