Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շրի Լանկայի կալանավորների վերականգնողական կենտրոնից շուրջ 100 մարդ Է փախուստի դիմել

Շրի Լանկայի կալանավորների վերականգնողական կենտրոնից շուրջ 100 մարդ Է փախուստի դիմել

 ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի լույս 7-ի գիշերը 70-ից մինչեւ 100 մարդ Է փախուստի դիմել Փոլոնարուվա քաղաքի (Շրի Լանկայի Հյուսիս – կենտրոնական նահանգ) կալանավորների վերականգնողական կենտրոնից: Ինչպես հաղորդում Է The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը, փախուստին նախորդել Է կենցաղային հողի վրա վեճը բանտարկյալների կենտրոնում գտնվող երկու խմբերի միջեւ, որը վերաճել Է խռովության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա մասնակիցները փորձել են հարձակում գործել բանակային զինանոցի եւ պարենի պահեստի վրա, որոնք գտնվում են կենտրոնի տարածքում, բայց նրանց գրոհը հետ Է մղել պահպանության ծառայությունը: Տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվել են մեկ զինծառայող եւ մեկ բանտարյալ: Ոստիկանության տվյալներով՝ օգտվելով իրավիճակից, բուժա-վերականգնողական կենտրոնից փախուստի Է դիմել 100-ից մինչեւ 500 բանտարկյալ: Նրանց մի մասին հաջողվել Է բռնել, մնացածների որոնումը շարունակվում Է: Փոլոնարուվա են ուղարկվել բանակի եւ ոստիկանության ստորաբաժանումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am