Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 155 դեպք
11:21, 7 Նոյեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 1839 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 155 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում մահվան դեպք չի գրանցվել:
Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 153, ներկայում բուժում է ստանում 375 քաղաքացի:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 230 հազար 307 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 397 դեպք:
Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 434 հազար 441, մահացել է 8 հազար 709 քաղաքացի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում