Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արտակ Բեգլարյանը կշարունակի պետական ծառայությունն Արցախում

Արտակ Բեգլարյանը կշարունակի պետական ծառայությունն Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր ուրախությունն է հայտնել և Արցախի համար մեծ հնարավորություն համարել, որ պետական նախարարի պաշտոնում իրեն առաջիկայում կփոխարինի Ռուբեն Վարդանյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նոյեմբերի 3-ին իր գործունեության ամփոփման շուրջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանը՝ որպես պետական նախարար, կպաշտոնավարի տարբեր գործառույթներով ու լիազորություններով ու նպատակներով: «Ես կարծում եմ, որ սա մեծ, լավ հնարավորություն է Արցախի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի փորձը, կարողությունները: Այս տեսանկյունից ես պատրաստ եմ առավելագույնս աջակցել, որպեսզի պարոն Վարդանյանը պետնախարարի կարգավիճակում արդյունավետ ծառայություն իրականացնի ժողովրդին ու հայրենիքին»,-ասաց Բեգլարյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ռուբեն Վարդանյանը, հաջորդ կառավարությունը կշարունակեն արդեն իսկ մեկնարկած համակարգային երկարաժամկետ բարեփոխումները, որոնց շրջանակներում աշխատանք է տարվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթական, առողջապահական, սոցիալական ռազմավարությունների նախագծերի մշակման, օրենսդրության փոփոխության ուղղությամբ:

Պաշտոնավարումն ավարտող պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է նաև, որ շարունակելու է պետական ծառայությունը, իսկ թե ինչ կարգավիճակով ու գործառույթներով, այդ մասին կհայտարարվի առաջիկա օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am