Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը. Պուտին

Գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է ու 
տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը Սոչիում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հետ կապված հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն ընդգծել է, որ այժմ գլխավոր խնդիրը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելն է, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

ՌԴ նախագահը նշել է, որ երկարատև դիմակայությանն անհրաժեշտ է վերջ տալ:  «Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, թե ինչ է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ: Այս հակամարտությունն արդեն ձգվում է տասնամյակներ, դրա համար անհրաժեշտ է ինչ-որ պահի դրան վերջ տալ: Համաձայն ե՞ք սրա հետ: Ես գիտեմ, որ Դուք դրա քաղաքական կամքն ունեք, և մենք մշտապես դա հաստատում ենք»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:

ՌԴ ղեկավարը նաև ընդգծել է սպասվող եռակողմ հանդիպման ընթացքում առանցքային հարցերում որոշակիություն մտցնելու կարևորությունը, ինչը կօգնի առաջ շարժվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am