Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ խորհրդի 
արտահերթ նիստի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստական աշխատանքները և առաջիկա բարձր մակարդակի շփումները:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։ Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am