Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ամերիկահայերը Սենատի անդամի թեկնածու Մեհմեթ Օզից պահանջել են դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը

Ամերիկահայերը Սենատի անդամի թեկնածու Մեհմեթ Օզից պահանջել են դադարեցնել 
Հայոց ցեղասպանության ժխտումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ Փենսիլվանիայից Սենատի անդամի թեկնածու, ազգությամբ թուրք Մեհմեթ Օզից պահանջելով դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, բողոքի ակցիան անցկացվել է հեռուստաբանավեճին զուգահեռ, որին մասնակցել են Մեհմեթ Օզը և նրա մրցակից, Փենսիլվանիայի փոխնահանգապետ Ջոն Ֆեթերմանը:

Ակցիայի մասնակիցները տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ կիսվել են իրենց մտահոգություններով՝ մատնանշելով Մեհմեթ Օզի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստը, նրա սերտ կապերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: Ցուցարարները մտահոգություն են հայտնել, որ ընտրություններում Օզի հաղթանակը կարող է դուռ բացել ԱՄՆ-ում օտարերկրյա ազդեցության համար:

Նշվում է, որ ընտրություններում Մեհմեթ Օզի մրցակից Ջոն Ֆեթերմանն իր հերթին աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաև ԱՄՆ-ի կառավարության որոշումները: Ֆեթերմանը նաև իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների ներկայացրած բանաձևերին, որոնցով կոչ է արվում Ադրբեջանից պահանջել ազատ արձակել հայ ռազմագերիներին, Պետդեպին կոչ է արվում զեկույցներ ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ և դադարեցնել այդ երկրին տրվող ցանկացած ռազմական աջակցություն:

 

 

 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am