Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շահան Գանտահարյանը դանդաղ տեղաշարժ է նկատում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցում

Շահան Գանտահարյանը դանդաղ տեղաշարժ է նկատում Իրանի միջուկային ծրագրի 
շուրջ համաձայնության հասնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլլահիանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ից ստացել են պատգամ միջուկային խնդրի շուրջ համաձայնության գործընթացն արագացնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում Գանտահարյանն ընդգծեց, որ հայտարարությունը մի քանի բաղադրիչ ունի․ «Իրանցի նախարարը ակնկալել էր, որ Արեւմտյան երկրները պետք է հեռանան ներիրանյան իրադարձությունների նկատմամբ իրենց դիրքորոշումներից և հավելել, որ կհակադարձեն Իրանի անվտանգության եւ կայունության դեմ ուղղված որևէ քայլի։ Այս հստակեցումներից հետո նա փոխանցել է, որ ստացել են պատգամ Վաշինգտոնից արագացնելու միջուկային խնդրի շուրջ համաձայնությունը։ Թեհրանն այսպիսով բանաձևում է իր կարմիր գծերը ,միաժամանակ պատրաստակամություն հայտնում բանակցային սեղանի շուրջ երկխոսությունն ու քննարկումները շարունակելու։ Կարծում եմ Վաշինգտոն-Թեհրան գործընթացը մի քայլ առաջ երկու քայլ հետ տրամաբանությունից վերափոխվում է մի քայլ առաջ մի քայլ հետ ընթացքի, ինչը դանդաղ տեղաշարժ է»,- մանրամասնեց Գանտահարյանը։

Նրա գնահատմամբ՝ սա չի ենթադրում հարաբերությունների բեկումնային փոփոխություն։ «Սակայն պետք է նկատել, որ աշխարհաքաղաքական գործընթացները սկսել են կայունության նախադրյալներ ցույց տալ։ Լիբանան-Իսրայել ծովային սահմանագծման շուրջ համաձայնությունը խորքում Իրան-ԱՄՆ համաձայնություն է։ Հեռվից նկատվում է նաև Իրանի և Արևմուտքի շահերի որոշակի համատեղում՝ ռուսական գազի փոխարեն իրանյան գազի արտահանման հնարավորությունները օգտագործելու առումով: Չնայած սա դեռեւս ուրվագծային է, այնուամենայնիվ, Հայաստանում արտատարածքային նախագծերը բացառելը Իրանի վճռական դիրքորոշումն է, որը ինչ-որ տեղ կհամատեղվի ԱՄՆ-ի այսօրվա առաջադրանքների հետ, եթե նկատենք, որ ԱՄՆ-ն որոնում է ռուսական էներգիայի այլընտրանքային շուկաներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]