Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փրկենք Հայաստանը և Արցախը. Ֆրանսիայում անցկացված վազքարշավին մասնակցել են տեղի խորհրդարանականներ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ

Փրկենք Հայաստանը և Արցախը. Ֆրանսիայում անցկացված վազքարշավին մասնակցել 
են տեղի խորհրդարանականներ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում, «Վազել՝ հանուն հիշատակի» ասոցիացիայի և «Ֆրանսահայ երիտասարդություն» միության կողմից, Մարսելի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 23-ին կազմակերպվել էր «Հիշողության 5 կմ և 10 կմ» համերաշխության վազքարշավի 6-րդ թողարկումը, որն այս տարի կրում էր «Փրկենք Հայաստանը և Արցախը» խորագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ վազքարշավին մասնակցել է 800 վազորդ, որոնց թվում Ֆրանսիայի Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ, Բյուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասսալը (Martine Vassal), Ազգային ժողովի պատգամավոր Անն-Լորանս Պետելը (Anne-Laurence Petel), այլ խորհրդարանականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և բազմաթիվ ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։ Բոլոր վազորդները կրել են  «Փրկենք Հայաստանը և Արցախը» գրությամբ վերնաշապիկներ։

Վազքարշավի արդյունքներով տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման խորհրդանշական արարողություն, որին ներկա են գտնվել և ելույթներով են հանդես եկել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիան Դըլոգյուն (Sébastien DELOGU), Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը (Benoît Payan) և այլք։

Մասնակիցների և ներկաների գնահատմամբ «Փրկենք Հայաստանը և Արցախը» վազքարշավի կազմակերպումը նպատակ ունի աշխարհում Հայաստանի և հայերի ձայնն ավելի լսելի դարձնել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և թույլ չտալ, որ կրկնվի նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

«Հիշողության 5 կմ և 10 կմ» համերաշխության վազքարշավը հիմնադրվել է 2015թ «Վազել հանուն հիշատակի» ասոցիացիայի կողմից և նպատակն է պայքարել ցեղասպանությունների և ժխտողականության դեմ։ Վազքարշավի միջոցով մասնակիցները հղում են նաև հույսի և խաղաղության ուղերձ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am