Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Միքայել և Կարեն Վարդանյանների 136 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է Մյասնիկյանի հուշարձանը

Միքայել և Կարեն Վարդանյանների 136 մլն. դրամ աջակցության շնորհիվ 
հիմնանորոգվել է  Մյասնիկյանի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքը, որը մեկնարկել էր 2020 թ. օգոստոսին: Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ու քանդակագործ Արա Շիրազի հեղինակած հուշարձանի տարածքում 1980 թվականից մինչև օրս, առաջին անգամ են իրականացվում հիմնանորոգման աշխատանքներ:

Հուշարձանն ամբողջությամբ վերականգնվել է Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ: Արդյունքում հուշարձանի նախնական տեսքը փոփոխության չի ենթարկվել:

Հաշվի առնելով հուշարձանի հետնապատի վթարայնությունը, որը մարդկանց կյանքի համար սպառնալիք կարող էր հանդիսանալ, ամբողջությամբ  փոխվել և նույն հայկական գրանիտե սալերով վերականգնվել է արձանի հետնապատը: Հիմնանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարարությունը: Իսկ Երևանի քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Վարդանյան ընտանիքի միջոցներով է իրականացվել նաև հուշակոթողի նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմումն ու փորձաքննությունը: Հուշարձանի վերականգնման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 136 մլն. դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am