Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եվրամիությունը գազի պահեստարանները լցրել Է ավելի քան 90 տոկոսով

Եվրամիությունը գազի պահեստարանները լցրել Է ավելի քան 90 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի ներմղումը Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններ շարունակվում են, դրանք լցվել են արդեն ավելի քան 90 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Եվրոպայի գազի ենթակառուցվածքի օպերատորների ասոցիացիայի (Gas Infrastructure Europe, GIE) տվյալները:

Հոկտեմբերի 5-ին գազի օրվա վերջի (ավարտվել Է հոկտեմբերի 6-ին Երեւանի ժամանակով 08:00-ին) դրությամբ գազի ստորգետնյա պահեստարանները (ԳՍՊ) լցվել են 90,12 տոկոսով, օրվա ընթացքում աճը կազմել Է 0,24 տոկոսային կետ: Ընդամենը դրանցում շուրջ 97,39 միլիարդ խորանարդ մետր Է: ԵՄ-ի կանոններով բոլոր երկրները մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը պետք Է ԳՍՊ-ները լցնեն ոչ պակաս քան 90 տոկոսով: 80 տոկոսի ցուցանիշի դեռ չեն հասել Բուլղարիայում (77,79 տոկոս), Հունգարիայում (74,76 տոկոս) եւ Լատվիայում (53,13 տոկոս):

Ընդ որում ԵՄ-ում 27 երկրից ընդամենը միայն 18-ն ստորգետնյա կարողություններ ունի գազի պահպանման համար, իսկ դրանց տարողությունն անհավասարաչափ Է: Գազի պահեստարանները սովորաբար ապահովում են ձմռանը Եվրոպայում գազի սպառման 25-30 տոկոսը, ամռանը հաղորդվել Է Եվրահանձնաժողովի նյութերում: Նույնիսկ առավելագույնին մոտ  պաշարները ԵՄ-ի խոշոր երկրների ԳՍՊ-ներում չեն երաշխավորում աշուն-ձմեռ ժամանակաշրջանի հուսալի անցկացում, կարծում Է «Գազպրոմ» ընկերությունը: Ավանդաբար ջեռուցման սեզոնը Եվրոպայում սկսվում Է սեպտեմբերի կեսերին, թեեւ անցյալ տարի այն լիարժեք մեկնարկել Է միայն նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am