Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի՝ արդեն իսկ օկուպացված հատվածը. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, կարձանագրվի 
Հայաստանի սուվերեն տարածքի՝ արդեն իսկ օկուպացված հատվածը. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ,  7  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է իր հետևությունները  վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպումից:

«Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար, Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին, նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի՝ արդեն իսկ օկուպացված հատվածը: Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։

Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է Ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Էդմոն Մարուքյանի գրառման մեջ:

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am