Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ նախագահը Վարդենիսում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած հրետակոծության հետևանքներին

ՀՀ նախագահը Վարդենիսում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում տեղի 
ունեցած հրետակոծության հետևանքներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպել է Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի ընթացքում Վարդենիս համայնքի հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված կառավարության և մարզային իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումները:

Վահագն Խաչատուրյանն առաջարկել է առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

Աշխատանքային այցի շրջանակում նախագահը հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցների և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել վարժանքների պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել զինծառայողների հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am