Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ իրադարձությունները

Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որոշման վրա էական 
ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 13-ին ռազմական էսկալացիա սկսելու որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ադրբեջանը որոշեց հենց սեպտեմբերի 13-ին սկսել Հայաստանի դեմ ռազմական գործողությունները:

«Հենց կոնկրետ օրվա վերաբերյալ դժվար կլինի կռահումներ անել, բայց ժամանակաշրջանի առումով, կարծում եմ, որ էական է, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեպքերի վրա և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ի միջի այլոց, այդ առումով հատկանշական է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանը, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի և դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում, որովհետև նաև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով երկրները առաջիկա ձմռան նախապատրաստության առումով շատ կենտրոնացած են այդ խնդիրների վրա»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ հնարավոր է, որ էներգետիկ բաղադրիչի կարևորության ավելացումը ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դառնում են ավելի ագրեսիվ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am