Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել 
են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները: 

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am