Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել Է «Հյուսիսային հոսքերից» գազի արտահոսի նոր վայր

Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել Է «Հյուսիսային հոսքերից» գազի արտահոսի նոր վայր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել Է «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» վնասված խողովակաշարերից գազի արտահոսի եւս մեկ վայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Svenska Dagbladet շվեդական թերթը: «Այս չորսից (արտահոսեր) երկուսը գտնվում են բացառիկ տնտեսական գոտում»,-թերթին հայտնել Է առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջեննի Լարսոնը:

Արտահոսի եւս երկու վայր գտնվում Է դանիական բացառիկ տնտեսական գոտում: Ավելի վաղ բրիտանական Sky News-ը, վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրին, հաղորդել Է, որ դիվերսիան գազատարներում, հնարավոր Է, իրականացվել Է պայթուցիկ սարքերի օգտագործմամբ, որոնք գործի են դրվել հեռավար: Ինչպես կարծում են պաշտպանական գերատեսչությունում, ականները կարող Էին ծովի հատակ իջեցվել երկար պարանով, որը նետվել Է նավից կամ նավակից, կամ Էլ խողովակաշարերի մոտ  տեղադրվել են ընդջրյա անօդաչուի օգնությամբ: Դրա հետ մեկտեղ հրատարակության զրուցակիցը նշել Է, որ դա կարող Էր տեղի ունենալ ամիսներ կամ նույնիսկ տարիներ առաջ: Միեւնույն ժամանակ աղբյուրը հերքել Է այն ենթադրությունը, թե պայթուցիչ սարքերը կարող Էր տեղադրել «ռուսաստանյան սուզանավը»:

Նրա խոսքով՝ Բալթիկ ծովը բավականաչափ խորը չԷ, ուստի նման ընդջրյա առաքելության աննկատ իրականացումը հնարավոր չԷ: Ինչպես հաղորդվել Է, լույս սեպտեմբերի 26-ի գիշերը արտահոս Է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք 2» մագիստրալի գծերից մեկում: Դա պատահել Է Բոռնհոլմից դեպի հարավ-արեւելք ընկած դանիական բացառիկ տնտեսական գոտում: Նաեւ գազի արտահոսեր են գրանցվել Բոռնհոլմից դեպի հյուսիս-արեւելք ընկած առաջին «Հյուսիսային հոսքի» երկու գծերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am