Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի եւ ԵՄ-ի դատախազությունները համաձայնության են եկել համագործակցության շուրջ

Վրաստանի եւ ԵՄ-ի դատախազությունները համաձայնության են եկել համագործակցության շուրջ

 ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Գլխավոր դատախազությունը եւ Եվրոպայի դատախազությունն ստորագրել են համաձայնագիր հանցավորության դեմ պայաքրի բնագավառում համագործակցության եւ օգնության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին հայտնել Է Վրաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Համաձայնագրի ստորագրումը Վրաստանի Գլխավոր դատախազության եւ Եվրոպայի դատախազության միջեւ կամրապնդի համագործակցությունը մեր երկու գերատեսչությունների միջեւ եւ կնպաստի ակտիվ աշխատանքին կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում, ինչպիսիք են կոռուպցիան, փողերի լվացումը, խարդախությունը հավելադիր արժեքի հարկի հարցում եւ այլ ֆինանսական իրավախախտումներ, որոնք կապված են Եվրամիության հիմնադրամների ապօրինի օգտագործման հետ»,- մեջբերում Է մամուլի ծառայությունը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի խոսքը:

Գերատեսչության տվյալներով՝ ստորագրված համաձայնագրի հիման վրա մոտ ժամանակներս Վրաստանը Լյուքսեմբուրգ՝ Եվրոպայի դատախազության կենտրոնական գրասենյակ, կուղարկի իր ներկայացուցչին: Համագործակցության համաձայնագիրն ստորագրվել Է Դատախազների միջազգային ասոցիացիայի(IAP) 27-րդ ամենամյա խորհրդաժողովի շրջանակներում, որը սեպտեմբերի 25-ից անցկացվում Է Թբիլիսիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am