Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան

Կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային 
դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ,  համաձայն է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների:

«Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը` լինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի,  թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի գործողությունները նաև Հայաստանում բնականոն կյանքը խաթարելու միտում ունեն: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, քանի որ հանրությունը լարվածությամբ, անընդհատ սպասում է  լուրերի և ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է  կյանքի և աշխատանքի բնականոն ցիկլից:

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է կենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, քանի որ տնտեսության համար համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է և անկյունաքարային նշանակություն ունի : Ես հորդորում եմ, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք»,-ասաց նա :

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, անվտանգության խորհուրդը, անընդհատ աշխատում են այս թեմայի վրա:

«Մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու և մեր առաջարկած օրակարգը իրագործելու ուղղությամբ: Մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը , տարածքային ամբողջականությունը պետք է հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանենք»,-հավելեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am