Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 8 ամսում աճել է 13.9 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 8 ամսում աճել է 13.9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-օգոստոսին 13.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9.2 տոկոսով:

Շինարարության ծավալը 2022-ի առաջին 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում 2022-ի հունվար-օգոստոսին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 13.6 տոկոս:

Հայաստանում այս տարվա առաջին 8 ամսում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով:

2022 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել է 8.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 56.2 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 453.27:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am