Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 22-ին հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են կոմիտեից, քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Որպես կայացած գործակցության օրինակ՝ առանձնացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացված Word Press Photo միջազգային ցուցահանդեսը, և դիտարկվել միջոցառումն ամեն տարի թանգարանում կազմակերպելու հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցող թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հանդես է եկել նաև Նիդերլանդների ճարտարապետության թանգարանի հետ գործընկերային կապեր հաստատելու առաջարկով:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության առանցքային ուղղությունները՝ հատկապես կարևորելով գործընթացների թվայնացման աշխատանքները: Այդ համատեքստում դիտարկվել են BIM համակարգի ներդրման ընթացքն ու քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում գործարկելու հետ կապված դժվարությունները կարգավորելու հնարավորությունները:

Հանդիպմանը դեսպանի հետ մասնակցել են նաև ճարտարապետության, շինարարության, ՏՏ ոլորտներում մասնագիտացած և ծրագրաշարեր պատրաստող ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են BIM համակարգի կիրառման իրենց փորձը:

Կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Նիդերլանդների փորձագետների հետ՝ քաղաքաշինության ոլորտում BIM-ի գործարկման հետ կապված փորձն ուսումնասիրելու և Հայաստանում տեղայնացնելու նպատակով։

Դեսպան Նիկո Սխերմերսն իր աջակցությունն է հայտնել՝ մատնանշված բոլոր ուղղություններով համագործակցությունը կայացնելու հարցում:

Կողմերը հանդիպումը երկուստեք արդյունավետ են գնահատել և վստահություն հայտնել, որ փոխադարձ պատրաստակամության և հանձնառության շնորհիվ գործակցության նախանշված ուղղությունները հաջողությամբ կիրագործվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am