Հասարակական

ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին նոր զգուշացում է արել ՀՀ որոշ բնակավայրեր այցելելու առնչությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին նոր զգուշացում է արել ՀՀ որոշ բնակավայրեր այցելելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել է Հայաստանի որոշ վայրեր այցելել, եթե այցը կենսական կարևորություն չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունը որպես այս որոշման դրդապատճառ է նշել սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով՝ նշելով, որ որոշ տեղերում ռիսկն ավելացել է:

ԱՄՆ դեսպանության հայտարարությունում մասնավորապես նշված է, որ սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն հետևյալ վայրեր՝ Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները՝ դեպի արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճի արևելյան և հարավային հատվածներ, Մ10 մայրուղու արևելյան հատված, Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելյան հատված, Սյունիքի մարզ:

ԼՂ ճանապարհորդությունը շարունակվում է արգելված մնալ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում