Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին. Պուտինը՝ Խաչատուրյանին

Դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է երկու 
ժողովուրդների շահերին. Պուտինը՝ Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուղերձը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

«Հարգելի Վահագն Գառնիկի, ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ՝ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՝ երջանկություն և բարեկեցություն:

Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին ծանրակշիռ ներդրում ունեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջմղման գործում։

Վստահ եմ, որ դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների շահերին։

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ ձեր բոլոր համաքաղաքացիներին ՝ խաղաղություն և բարգավաճում»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am